Աշխարհի մոտ 2 տասնյակ երկրներում ի պաշտպանություն Արցախի հանրահավաքներ են
Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին զուգահեռ այս պահին հանրահավաքներ են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում։ Այս մասին բեմահարթակից հայտարարեց նախաձեռնող թիմի անդամներից մեկը։
«Շուրջ 18 երկրների ավելի քան 30 քաղաքներում երեկ և այսօր հանրահավաքներ են անցկացվում։ Հենց նոր ասացին, որ Արցախի Հաթերք գյուղում ևս հավաքվել են և հանրահավաք են անցկացնում»,– նշեց նա։
Տարբեր երկրներում սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի և Արցախի պետական դրոշներն են ծածանում, քայլերթեր անցկացնում` «Արցախ» վանկարկելով։

