Իրանի ԱԳ նախարարը ամերիկացի զինվորականներին խորհուրդ է տվել լքել Մերձավոր Արևելքը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի Միացյալ Նահանգների զինվորականներին խորհուրդ է տվել լքել Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։ Այս մասին նա հայտարարել է Դամասկոսում սիրիացի պաշտոնակից Ֆեյսալ Միկդադի հետ բանակցություններն ամփոփող ասուլիսում։ Գրում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ-ն պետք է դադարեն տառապանքներ պատճառել տարածաշրջանի ժողովուրդներին։ Ամերիկացի զինվորականներին խորհուրդ ենք տալիս վերադառնալ այնտեղ, որտեղից եկել են»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։ Նա նշել է, որ ոչ ոք չի կարող կտրել տարածաշրջանի երկրները միավորող կապերը։

«Սիրիան տարածաշրջանում մեխ կարևորություն ունեող երկիր է, և մենք չենք կարող այն անտեսել»,- հավելել է Աբդոլլահիանը։

Նրա խոսքով՝ Իրանը դրական է գնահատում Սիրիայի և մնացած արաբական երկրների միև հարաբերությունների վերականգնումը։ Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ իր՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում թագավորության պաշտոնատար անձինք հայտնել են, որ Էր-Ռիադը ձգտում է զարգացնել հարաբերությունները Դամասկոսի հետ։

Նախարարի խոսքով՝ պաշտոնակցի հետ քննարկել են Սիրիայի անվտանգությանն առնչվող հարցեր և ահաբեկչությունը վերակենդանացնելու ԱՄՆ փորձերը, ինչպես նաև սիրիական տարածքում նրանց գտնվելու խնդիրը։

«Մենք շարունակելու ենք աջակցել սիրիական իշխանությանը, բանակին և ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կայունացել»,- ընդգծել է դիվանագետը։