Օգնեք՝ հորս վերադարձնել Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը դիմեց Փարիզի քաղաքապետին

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, Կոռնիձոր այցելած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին խնդրեց օգնել վերադարձնել հորը Բաքվից։

«Շատ եմ խնդրում մի հարցով ինձ օգնել. մեկ ամսից ավելի է՝ հայրս կապ չի հաստատում մեզ հետ։ Ընտանիքս Արցախում է, միայն ես եմ Հայաստանում։ Լիահույս ենք, որ կօգնեք մեզ վերադարձնել նրան Բաքվից, քանի որ հայրս անմեղ է։ Նա շատ հիվանդ է, նրա համար ամեն վայրկյանը ճակատագրական է»,- ասաց Վերա Խաչատրյանը։

Ա. Իդալգոն գրկեց Խաչատրյանի դստերը, ասաց, որ կփորձի իր երկրում խոսել տարբեր մարդկանց հետ։