Ես 3 օր հավաքում էի խնայված հացը՝ այս ինստալացիան ստեղծելու և ԼՂ-ում տիրող սարսափելի վիճակի մասին տեղեկացնելու համար. Միշա Բադասյան
Բեռլինում բնակվող նկարիչ, արվեստագետ Միշա Բադասյանը ակցիա է իրականացրել Ցյուրիխում՝ ի պաշտպանություն Արցախի և արցախահայության:
Նա հացերով քանդակ է պատրաստել և այդպես ներկայացել հանրությանը:
«Ինստագրամի» իր էջում Միշա Բադասյանը հրապարակել է այդ լուսանկարն ու գրել․ «Ես հավաքում էի խնայված հացը 3 օր՝ այս ինստալացիան ստեղծելու և մարդկանց տեղեկացնելու Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին, որտեղ մարդիկ այս պահին մահանում են առանց սննդի։
Սա իմ առաջին հրապարակային ակցիան է Ցյուրիխ տեղափոխվելուց ի վեր: Դա մեծ փորձ էր, և նման նախագծերի մեծ կարիք կա, քանի որ շվեյցարացիները նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Ես զրուցում եմ մարդկանց հետ և կարող էի պատմել իմ պատմությունը:
Ես շատ շնորհակալ եմ Կիրիլին, Սոֆյային և Սաշային՝ օգնության և աջակցության համար։ Հատուկ շնորհակալություն Կև դը Սկանյանին»,-գրել է նա:

