Քննարկել ենք Վիեն և Գորիս քույր քաղաքների համագործակցությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ քննարկել ենք Վիեն և Գորիս քույր քաղաքների համագործակցությունը և Ֆրանսիայի հետ կապերի հետագա ամրապնդման ուղիները: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է  կատարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

«Սյունիքի մարզի Գորիս քաղաքը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի կարևոր կենտրոններից է՝ հայացքը հաստատակամորեն շրջած դեպի մեր երկիրը։ Քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ քննարկել ենք Վիեն և Գորիս քույր քաղաքների համագործակցությունը և Ֆրանսիայի հետ կապերի հետագա ամրապնդման ուղիները»,- գրել է նա։