Հռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին վերսկսել հացահատիկի գործարքը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկի գործարքը:
«Ես դիմում եմ իմ եղբայրներին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարիչներին, որպեսզի Սևծովյան նախաձեռնությունը վերականգնվի և հացահատիկն ապահով տեղափոխվի», – կիրակի օրը հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական աղոթքից հետո: Գրում է rbc.ru-ն:

