Սերժ Սարգսյանին դանոսի մեջ մեղադրողն արդյո՞ք Արցախի վրա դանոս չի անում (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փաստաբան Աննա Ծառուկյանն է։
Հաղորդման հյուրն անդրադարձավ հուլիսի 14-ին Դատավորների եվրոպական միության՝ ՀՀ և միջազգային պատկան մարմիններին հասցեագրված նամակին Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նամակում անդրադարձ է կատարվում տարբեր հայաստանյան դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներին, որոնցով ենթադրաբար, դիտավորությամբ անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները: Աննա Ծառուկյանի դիտարկմամբ՝ այդ նամակը կոտրում է այս իշխանությունների համոզումը, թե Հայաստանը ժողովրդավարության և արդարադատության բաստիոն է։ Այսօր հենց արդարադատություն իրականացնող և իշխանությունների կամայականությունները քննադատող դատավորներն են թիրախավորվում, իսկ իրականում արդարադատությունը ոտնահարող դատավորները մնում են անպատիժ։
Փաստաբանն անդրադարձավ նաև ասուլիսի ժամանակ իրավական համակարգի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին։ Փաշինյանն ասաց, թե մեր դատական համակարգում անկախության պրոբլեմ կա և այդ պրոբլեմը պետք է լուծել։ ՀՀ-ում կան դատավորներ, ովքեր ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականացնում: Նա հարց հնչեցրեց՝ իսկ ո՞վ է այդ հանձնարարությունները տալիս, եթե դատական համակարգը Փաշինյանը համալրել է իրեն անվերապահ ենթարկվող դատավորներով, որոնք շատ անգամ փորձում են Հռոմի պապից կաթոլիկ երևալ։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում

