Իրանի ու ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի ու ՌԴ արտգործնախարարներ Ամիր Աբդոլլահիանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԻԻՀ արտգործնախարարը զարմանք է հայտնել ՌԴ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ  հայտարարության  առնչությամբ՝ ընդգծելով, որ Իրանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա լինել չեն կարող:

Միաժամանակ նա շեշտել է, որ Իրան-ՌԴ հարաբերություններն ամուր հիմքեր ունեն, և չպետք է այնպիսի բան անել, որը վնաս կհասցնի երկկողմ խորը հարաբերություններին:

ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ իր երկիրը Իրանի տարածքային ամբողջականության հարցը կասկածի տակ չի դնում, միշտ հարգել է այն ու շարունակելու է հարգել:

Պաշտոնյաները ընդգծել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանման, հարգման ու ամրապնդման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաև Իրանի ԱԳ նախարարի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանը, 3+3 ձևաչափին:

Մտքեր են փոխանակվել ռազմավարական համագործակցության փաստաթղթի պատրաստման ընթացիկ վիճակի շուրջ: