«Բացե՛ք կյանքի ճանապարհը»․ քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատան մոտ են
Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվում են ի պաշտպանության Արցախի մեկնարկած ակցիաները։
Քաղաքացիներն այժմ Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։
Ակցիային մասնակցում են նաև հադրութցի երեխաներ, որոնք 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան։ Նրանք պահել են «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախ ենք» գրությամբ ցուցանակներ։
«Մենք պահանջում ենք Ֆրանսիայից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն, գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքը իրացնելու հնարավորությունը»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Այնուհետև հավաքվածները երգեցին Արցախի օրհներգը։
Նշենք, որ երեկ էլ քաղաքացիները հավաքներ են իրականացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և ՌԴ դեսպանատան առջև՝ փոխանցելով իրենց պահանջները։

