Գուրգեն Ներսիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպման է հրավիրել

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպման է հրավիրել։

«Այսօր ժամը 15:00-ին ԱՀ կառավարության շենքում հանդիպման եմ հրավիրում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ որոշակի հարցերի շուրջ քննարկումների համար: Սպասում եմ հանդիպմանը»,- գրել է ֆեյսբուքյան էջում։