2023թ. ամառային զորակոչից տարկետում կտրվի մշակույթի և արվեստի բնագավառում նվաճումներով քաղաքացիներին
Կառավարության որոշմամբ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝
1) Հայկ Արամի Գուրգենյանին (ծնվ.՝ 2000 թվականի հուլիսի 6-ին, հասցե՝ քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 66 շենք, բն. 67),
2) Արզաս Գրիգորի Ոսկանյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 17-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 40 շենք, բն. 74),
3) Արմեն Լևոնի Պուչինյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունիսի 29-ին, հասցե՝ քաղ. Երևան, Նորագյուղ, տուն 14),
4) Պավել Արթուրի Պետրոսյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 28-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 151 շենք, բն. 15),
5) Տիգրան Արտակի Այվազյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 2-ին, հասցե՝ քաղ. Երևան, Ավան 4-րդ փող., 3-րդ նրբ., տուն 16),
6) Վարդան Վահրամի Վարդանյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 25-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 156 շենք, բն. 52),
7) Միքայել Նարեկի Աղաջանյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունվարի 2-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 25 շենք, բն. 6)․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Միսակ Սամվելի Հարթենյանին (ծնվ.՝ 1998 թվականի օգոստոսի 16-ին, հասցե՝ քաղ. Երևան, Վեգների 2/7) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում մինչև նրա 26 տարին լրանալու օրը:
Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Սամվել Կարենի Դավթյանին (ծնվ.՝ 2003 թվականի օգոստոսի 3-ին, հասցե՝ քաղ. Երևան, Նանսենի փող., 5/2 շենք, բն. 40) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում մինչև 2025 թվականի ձմեռային զորակոչը, որի մասով սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2180-Ա որոշմամբ տրված ժամկետն ավարտվելուց հետո:
«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

