ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը աջակցում է Թուրքիայի եվրաանդամակցությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերը մեկնաբանել  է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը։ Այդտեղ Էրդողանն անդրադառնալով Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հավանականությանը, նշել էր․

«Նախ եկեք ճանապարհ հարթենք Թուրքիայի համար դեպի ԵՄ, ապա ճանապարհ հարթենք Շվեդիայի համար դեպի ՆԱՏՕ, ինչպես ճանապարհ հարթեցինք Ֆինլանդիայի համար»: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ի պատասխան այս հայտարարությանը, Ստոլտենբերգը նշել է․ «Աջակցում եմ Թուրքիայի եվրաանդամակցությանը»։

Անդրադառնալով Շվեդիային՝ նա ընդգծել է․ «Մենք քրտնաջան աշխատում ենք, որ Շվեդիան հնարավորինս շուտ անդամագրվի, դեռևս հնարավոր է, որ Շվեդիան մասով դրական որոշում կայացվի Վիլնյուսում»։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեռևս համաձայնություն չի տալիս, որ Շվեդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, սկանդինավյան երկրի առջև առաջ քաշելով մի շարք պայմաններ։ Ի սկզբանե Ֆինլանդիան ու Շվեդիան միասնական հայտ էին ուղարկել  ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար, սակայն պաշտոնական Անկարան պարտադրեց, որ այդ երկրների հայտերն առանձին ներկայացվեն։  Այնուհետև  Անկարան հաստատեց Ֆինլանդիայի հայտը, սակայն Շվեդիաինը՝ ոչ, քանի որ ըստ Անկարայի Շվեդիան չի կատարել թուրքական կողմի մի շարք պահանջներ։