Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Չմիավորման շարժման ԱԳ նախարարների հանդիպմանը, գրում է ParsToday-ը։

Չմիավորման շարժման հանդիպումները կկայանան Բաքվում՝ հուլիսի 5-ին և 6-ին, ԱԳ նախարարների և անդամ պետությունների ղեկավարների ներկայացուցիչների ներկայությամբ՝ «Չմիավորման շարժում, միասնական և ամուր՝ նոր մարտահրավերների դեմ» խորագրով։

Ծրագրի համաձայն՝ գագաթնաժողովում ելույթ կունենա Իրանի արտաքին գործերի նախարարը, որը գագաթնաժողովի շրջանակում կմասնակցի նաև Պաղեստինի կոմիտեի նիստերին:

Շուրջ 120 երկիր անդամակցում է Չմիավորման շարժմանը և գագաթնաժողովը համարվում է ամենամեծ համաշխարհային ֆորումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո:

Այս հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր։