Մեդվեդևը նշել է այն երկրները, որոնց հետ ՌԴ-ն պետք է դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները

Ռուսաստանը պետք է ժամանակավորապես դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների և Մեծ Բրիտանիայի հետ, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ֆինլանդիայի և նրա նմանների հետ (ինչպես Լեհաստանը, Բալթյան երկրները և, իհարկե, Բրիտանիան) ավելի լավ կլիներ ժամանակավորապես դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները կամ գոնե ժամանակավորապես իջեցնել դրանց մակարդակը», – գրել է նա «Ռոսիսկայա գազետա»-ում հրապարակած հոդվածում: