«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթները

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: