Հերթական անգամ, շինծու մեղադրանքներով, փորձ է արվում վախեցնել և լռեցնել արդարության և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն․ ՀՅԴ ՀԵՄ

Հարգելի հայրենակիցներ,

Երեկ դատարանը որոշում է կայացրել մեղավոր ճանաչել ՀՅԴ երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանին և մի քանի այլ քաղաքացիների։ Գործը վերաբերում էր Գլխավոր դատախազության դիմաց, իրավապահ համակարգի ապօրինությունների դեմ, տեղի ունեցած ցույցի ժամանակ հնչած վանկարկումներին, որոնք, առանց որևէ ապացույցի, վերագրվել էին մի քանի քաղաքացիների և դիտարկվել որպես խուլիգանություն։

Ցավալիորեն, այս իշխանության օրոք ապօրինի գործերը և վճիռները կրում են սովորական բնույթ։ Հերթական անգամ, շինծու մեղադրանքներով, փորձ է արվում վախեցնել և լռեցնել արդարության և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն։ Մենք դատապարտում ենք այս ապօրինությունը և վերահաստատում հայրենիքի համար պայքարի բոլոր ճակատներում առաջնագծում կանգնելու մեր վճռականությունը։

 

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն