Շոյգուն Պրիգոժինի խռովությունից հետո առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջև

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի բարձրացրած զինված խռովությունից հետո առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջև։ Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, գերատեսչության ղեկավարը ստուգել է Ուկրաինայում պատերազմող Արևմտյան զորքերի խմբավորման կառավարման կետերից մեկը, որը կռվում է Խարկովի ուղղությամբ։

Հիշեցնենքոր «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել էոր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։