Փաշինյանի աշխատակազմը հրաժարվում է հայտնել, թե ինչ է նվիրել վարչապետը Էրդողանին․ Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի գրասենյակից Sputnik Արմենիա-ին հրաժարվում են ասել, թե ինչ է նվիրել Փաշինյանն Էրդողանին՝ նրա երդմնակալության արարողության ժամանակ․
«Նվերը գնվել է արարողակարգային ծախսերի հաշվին, իսկ նման տվյալները պետական գաղտնիք են պարունակում և հրապարակման ենթակա չեն»,- փոխանցում են աշխատակազմից։
Նշենք՝ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ վարչապետ Փաշինյանը Թուրքիայի նախագահին հանձնել է Էրդողանի պատկերով գորգ։

