Իրանը սահմանափակումներ չունի հարևանների հետ կապերի ընդլայնման հարցում. Ռաիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևի գլխավորությամբ Թեհրան ժամանած պատվիրակությանը հայտնել է, որ իր կառավարությունը չի սահմանափակվում հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմամբ, տեղեկացնում է Mehr-ը։
Հանդիպմանը Ռաիսին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի սահմանափակում չունի հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար։
«Անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ պատրաստել Իրանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ընդլայնման և համաձայնագրերի իրականացման համար»,- ասել է Ռաիսին։

