Ներկայիս իշխանության հենարանը հենց այդ ֆեյքերն են
Վերջին օրերին իշխանական ֆեյքերը ինտենսիվ վիրավորանքներ են հնչեցնում ֆեյսբուքյան իմ գրառումների տակ: Գրողների ճնշող մեծամասնությունը միջին տարիքի կանանց նկարներով պրոֆիլներն են, ոմանք նաև երեխաների նկարներ են օգտագործում: Չկա իմ նշած փաստերի վերաբերյալ որևէ քննադատական խոսք, որևէ տրամաբանական քննարկում, նրանք միայն վիրավորանք ու հայհոյանք են գրում որպես ճնշման գործիք, քանի որ փաստերի դեմ ոչինչ չես կարող անել:
Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ներկայիս իշխանության հենարանը հենց այդ ֆեյքերն են, որոնք տարածում են սուտ, կեղծիք, մանիպուլացիա ու վիրավորանք: Ֆեյքերին հանեք, տակը բան չի մնա:
Պետականամետ իշխանության դեպքում ռեսուրսը կդրվեր ադրբեջանական քարոզչության դեմ պայքարի գործում, բայց քանի որ մենք ունենք իշխանություն, ում արտահայտած մտքերը բառ բառ համընկնում են Ադրբեջանից հնչող տեքստերի հետ, ապա նրանց երկուսի թիրախում էլ լինելու են մարդիկ, որոնք փաստական խոսք են հնչեցնում հայ հանրության դեմ տարվող հոգեբանական տեղեկատվական ահաբեկչության դեմ:
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

