Բաքվում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Բաքվում շարունակլվում են հակակառավարական բողոքի ցույցերը՝ Իլհամ Ալիևի կառավարության կողմից բանտարկյալների, այդ թվում նաև քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումների դեմ: Այս մասին գրում է ParsToday-ը:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանից ստացվող լուրերի համաձայն՝ Իլհամ Ալիևի կառավարության հակառակորդները Բաքվում հակակառավարական ցույցեր են անցկացրել, և ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Մասավաթ» կուսակցությանը հարող տասնյակ ակտիվիստների։
Կուսակցությունն առաջին անգամ հակակառավարական ցույցեր էր անցկացրել 2022թ.  նոյեմբերին՝ ԱԺ ընտրություններից հետո, հայտարարելով, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Վերջին երկու տարիներին պատերազմի պատճառով ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկին թույլ չէր տրվել հակակառավարական ցույցեր անցկացնել։ Սակայն հիմա, ընդդիմությունը կարծես թե Բաքվի իշխանություններից պահանջում է իր իրավունքների իրացումը:
Որոշ քաղաքական փորձագետներ կարծում են, որ Բաքվում տիրող լարվածության մեջ դերակատար են արտաքին ուժերը:  Նրանք նշում են, որ օտարերկրյա կառավարությունները փորձում են ստեղծել հզոր ընդդիմություն և ճնշում գործադրել Իլհամ Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս առաջ տանի իրենց նախանշած քաղաքականությունը:
Իլհամ Ալիևի կառավարությանը, որը կորցրել է իր հիմքերը ներսում, խիստ անհանգստացնում են ժողովրդական բողոքի ակցիաները։