«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ Քաղաքական ժողովն ավարտվել է

Դիլիջանում ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ Քաղաքական ժողովը:

Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:

Ժողովի ընդլայնված կազմում էին նաև Կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ կուսակցական անդամները։

Քննարկվել են կուսակցության գործունեության հայեցակարգային և գաղափարախոսական հարցեր։

Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել ժողովի մասնակիցների հարցերին։