Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել օկուպացված Շուշիում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել օկուպացված Շուշիում ցանկացած ժամանակ, երբ Ադրբեջանը ցանկանա։

«Եվ դա կլինի ուղերձ աշխարհին և հատկապես Հայաստանին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։