Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:

Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ,  Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել Ռուսաստանի ժողովրդին: