Զախարովան Վաշինգտոնին կոչ է արել բացահայտել ԱՄՆ նախագահների սպանությունների մասին ճշմարտությունը

Վաշինգտոնը նախ պետք է բացահայտի ճշմարտությունը ԱՄՆ նախագահների քաղաքական սպանությունները, նոր միայն մյուս երկրների «գործերը շտկի», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խորհուրդ եմ տալիս պարոն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնիին, – խմբ.) Բլինքենին քաջություն հավաքել և, այնուամենայնիվ, հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների, մասնավորապես Ջոն Քենեդիի քաղաքական սպանության վերաբերյալ բոլոր նյութերը և պատմել իր, առաջին հերթին իր ժողովրդին ճշմարտությունը, թե ինչ է տեղի ունեցել Դալլասում, և ինչ է տեղի ունեցել Չիկագոյում դեմոկրատական կուսակցության համագումարում, երբ սպանվել է Ռոբերտ Քենեդին»,-ասել Է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:

«Իսկ քանի դեռ նման աղաղակող հանցագործությունները չեն բացահայտվել, մարդասպանները չեն հայտնաբերվել, չեն դատապարտվել, ես ԱՄՆ-ի ղեկավարների փոխարեն այլ երկրների նկատմամբ ձայն չէի հանի և կդադարեի մյուսներին սովորեցնել, թե ինչպես ապրեն», – հավելել Է Զախարովան: