Սաուդյան Արաբիայում Իրանի դիվանագիտական հաստատությունները պաշտոնապես կվերաբացվեն առաջիկա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին. Քանանի Չաֆի

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունների վերսկսման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կատարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով Ռիադում Իրանի դեսպանությունը, Ջիդայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը պաշտոնապես կվերաբացվեն առաջիկա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին»: Այս մասին գրում է ParsToday-ը:

Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատան, գլխավոր հյուպատոսության և Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի  ներկայացուցչության վերաբացման կապակցությամբ Նասեր Քանանի Չաֆին հավելել է. «Ռիադում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը և Ջիդդայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը սկսել են իրենց աշխատանքը մինչև իրանցի ուխտավորների մեկնելը նրանց գործերը հեշտացնելու համար, և նշված կառույցները պաշտոնապես կվերաբացվեն երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների պատասխանատուների ներկայությամբ»։

2023 թվականի մարտի 10-ին, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում երկու երկրները պայմանավորվել են յոթ տարի դադարից հետո, վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները:

Հաղորդման համաձայն, կիրակի օրը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին զեկուցել են Ռիադում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Ջիդդայում գլխավոր հյուպատոսության բացման վերջին իրավիճակի և պլանների մասին։