Քըլըչդարօղլուն ընտրություններն անվանել է «ամենաանարդարը»

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո իր առաջին ելույթում, որում, ըստ նախնական տվյալների, պարտվել է, հայտարարել է վերջին տարիներին «ամենաանարդար» ընտրական գործընթացի մասին և խոստացել շարունակել պայքարը ժողովրդավարության համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Մենք վերապրել ենք վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթացը», – հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում:

Նա ուղիղ չի ասել՝ ընդունում է իր պարտությունը, թե վիճարկելու է քվեարկության արդյունքները։

Նշվում է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախնական տվյալներով հավաքել է  ձայների 52,09%-ը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,91%-ը՝ քվեատուփերի ավելի քան 99%-ի քվեաթերթիկները մշակելուց հետո։ ԿԸՀ-ը դեռ վերջնական արդյունքներ չի հրապարակել։