Չմաքսազերծված թունաքիմիկատների հսկայածավալ քանակ կա, որը ռեալ վտանգ է մեր երկրի համար
Քանի օր է՝ Երևանը ծխի մեջ կորած է, պատկան մարմինները դեռ ոչինչ չեն կարողանում անել, դե ինչքան էլ կշարունակվի այդպես, չգիտենք։ Հիմա ասեմ ավելի վատի մասին։ Ուրեմն կառավարության շատ «հանճարեղ» որոշումներից մեկով, ինչ-որ փոփոխություններ են մտցրել, ինչի պատճառով թունաքիմիկատներ ներմուծող մոտ 12 ընկերություն ներմուծած թունաքիմիկատը չեն կարողանում մաքսազերծել։ Հիմա Հայաստանում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ (Հա որոշ տնտեսվարողներից էլ մաքսազերծման գումարի մեծ մասը ստացել են), որը ռեալ վտանգ է մեր երկրի համար, քանի որ եթե դա մնաց և ժամկետն անցավ, մենք այդ հսկայածավալ թույնը ուտիլիզացնելու տեղ ու հնարավորություն չունենք, ու մեզ սպասվում է էկոլոգիական թեթև աղետ լավագույն դեպքում։
Այս հարցը բարձրացրել եմ բազմաթիվ պաշտոնյաների, տեղյակ եմ պահել, խոսել եմ հնարավոր ռիսկերի մասին, և այսքան ամիսների ընթացքում տեղի է ունեցել մի թեթև տեղաշարժ։ Ճիշտն ասած՝ վախենում եմ մինչև ԱԺ-ի արձակուրդ գնալը այս հարցը չլուծեն։
Հարգելի լրատվականներ ու բնապահպանական կազմակերպություններ, խնդրում եմ այս հարցերը դուք էլ բարձրացրեք, ժողովուրդ ջան, շատ-շատ վտանգավոր թեմա է ախր։
Քաղաքական գործիչներ ջան, խնդրում եմ դուք էլ խոսեք, անգործության հետևանքները աղետալի են լինելու։
Գյուղատնտեսության փորձագետ Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

