Մենք մեր խմբագրումները նորից փոխանցել ենք Ադրբեջանին. իրենց արձագանքներին ենք սպասում․Փաշինյան

Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է, և չեմ կարծում, որ իրատեսական է մինչև այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դուք գիտեք՝ մեր մոտեցումները և սկզբունքները, բացառել չեմ կարող:

Ես ասացի, որ մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել  բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր: Համենայնդեպս, մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում:

Դուք գիտեք, որ Վաշինգտոնից առաջ մենք մեր խմբագրումները նորից փոխանցել ենք ադրբեջանական կողմին: Եթե չեմ սխալվում, դա 4-րդ խմբագրումն էր: Հիմա մենք, ըստ էության, իրենց արձագանքին ենք սպասում, որը, հույս ունենք՝ կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որը արձանագրվել է: Եթե պարզվի, որ Ադրբեջանը, օրինակ, այս շաբաթ փոխանցի իր արձագանքները, և եթե մեկ շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե տեսնենք այդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչո՞ւ չէ: Բայց այս պահին դեռևս չենք ստացել իրենց արձագանքները»,-ասաց վարչապետը: