Սիրիայի նախագահը ստացել է սաուդյան Ջիդայում ԱՊԼ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստացել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին մասնակցելու հրավեր, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում, տեղեկացրել են Սիրիայի նախագահի աշխատասենյակում։
Գրասենյակի հայտարարության համաձայն՝ հրավերն ուղարկել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, այն Ասադին է փոխանցել Հորդանանում Սաուդյան Արաբիայի դեսպանը։
Արաբական պետությունների լիգայի հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայում։
Արաբական պետությունների լիգայի ԱԳՆ ղեկավարներն իրենց կիրակնօրյա արտահերթ հանդիպման ընթացքում հավանություն են տվել Սիրիայի՝ 12-ամյա ընդմիջումից հետո տարածաշրջանային կազմակերպություն վերադարձին։

