Չինաստանը չի կարող գնալ արևմտյան արդիականացման ճանապարհով, որը ենթադրում է բևեռացում և այլ երկրների կողոպուտ. Սի Ծինփին
Չինաստանը չի կարող գնալ արևմտյան արդիականացման ճանապարհով, որը ենթադրում է բևեռացում և այլ երկրների կողոպուտ, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։
CGTN-ի հաղորդմամբ՝ Ծինփինը կարծում է, որ իր ղեկավարած երկրի արդիականացումը, որը հիմնված է բուն ՉԺՀ-ի իրողությունների վրա, էականորեն տարբերվում է արևմտյան մոդելից:
Նա հավելել է, որ չինական արդիականացումը համապատասխանում է տեղական պայմաններին և ունի հստակ նպատակներ:
Նրա խոսքով՝ Պեկինը քրտնաջան կաշխատի առաջ շարժվելու համար։

