Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են ՔԿ-ի դիմաց. 15:00-ին լրանում է նրանց տված ժամկետը
44-օրյա աղետալի պատերազմում զոհված մի խումբ զինծառայողների ծնողներ գիշերն անցկացրել են Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ փակելով հարակից Մամիկոնյանց փողոցը։
«Որդիների կանչ» ՀԿ գրել է․
«Երեկվանից մի քանի ժամվա ընթացքում մեր էջին է միացել շուրջ 300 մարդ…իհարկե սա շա՜տ գովելի է, շա՜տ ուրախ ենք, որ գիտակից և հայրենասեր մարդկանց թիվը այս կարճ ժամկետում գնալով ավելանում է, սակայն մի բան պետք է խնդրենք…Միայն մեր էջին հետևելը դեռ շա՜տ քիչ է, այսպես մենք չենք կարող ինչ-որ արդյունքի հասնել…
ՄԻ ԵՂԵՔ մեզ facebook-ի ընկեր, այլ եղեք մեզ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ԳՈՐԾԻ ԸՆԿԵՐ Պատկերացնո՞ւմ եք եթե միայն հենց երեկվա 300 հոգին հիմա մեզ միանան ի՞նչ կկատարվի…
Երեկվանից մենք նստացույց ենք իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեում առայսօր։ Այսօր ժամը՝ 15:00-ին լրանում է այն ժամկետը, որը մենք տվել էինք սույն կառույցին…ուստի ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ։
Միայն լայքելով մենք ոչնչի չենք հասնի…Մեր հայրենիքը վաճառեցին լայվերով և լայքերով….
Մենք այստեղ ենք գիշերել…
Հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 , ՀՀ Քննչական կոմիտե

