ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռներով ավտոշարասյուն են ուղեկցել։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։