Զոհված զինծառայողների ծնողները նստացույց են անցկացնում ՔԿ մոտ

44-oրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին Քննչական կոմիտեի շենքի դիմաց են բողոքի ակցիա են իրականացնում։ Ծնողները պնդում են՝ սայլը տեղից չի շարժվում։ Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է  սկսվել: Ծնողները նաև նստացույց են սկսել ՔԿ-ի մոտ:

«Մենք պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին»,- ասում են նրանք: Նաև երթ է իրականացվելու դեպի կառավարություն: