Ես այստեղ եմ՝ հասկանալու՝ կա՞ արդյոք Երևանի և Բաքվի միջև կամուրջներ կառուցելու հնարավորություն․ ԵԱՀԿ գործող նախագահ
Ես այստեղ եմ՝ հասկանալու՝ կա՞ արդյոք Երևանի և Բաքվի միջև կամուրջներ կառուցելու հնարավորություն։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Օսմանին հատուկ նշել է հայկական կողմին հուզող՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը։
«Գործող նախագահի պաշտոնում աշխատելու առաջին օրերին հեռախոսազրույց եմ ունեցել իմ գործընկեր Միրզոյանի հետ, այնուհետև հանդիպում է տեղի ունեցել Վիեննայում, որտեղ նախարարը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Երեկ Բաքվում բարձրացրել եմ հումանիտար հարցեր։ Այսօր ես այդ հարցերը կբարձրացնեմ այստեղ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կամուրջներ կառուցելու հնարավորություն կա։ ԵԱՀԿ-ն պետությունների միջև մշտական երկխոսության հարթակ է։ Մեր նախագահության առաջնահերթությունն է կենտրոնանալ մարդկանց կարիքների վրա»,-ասել է Օսմանին։

