Համացանցում հայտնվել են կադրեր՝ Տեղ գյուղում թշնամու հրաձգությունից (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ լսվում են Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջացի զինծառայողների կողմից կրակոցների ձայները։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայտնում է ՀՀ ՊՆ-ը՝ նշելով, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ սկսվել է ձեռքերով մարտ, ապա վերածվել կրակոցների։

