«Ապահովեք մեր կյանքի իրավունքը»․ Արցախցի կանայք երթով շարժվում են դեպի Շոշ-Շուշի ճամփաբաժան, որն արգելափակել են ադրբեջանցիները

Ստեփանակերտում մի խումբ կանայք  ժամը 12։00 -ին ծաղիկ են խոնարհել զոհված տղաների շիրմաքարերին։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո նրանք շարժվել  են դեպի Զառուն Բաղ (Շոշ-Շուշի ճամփաբաժան) կոչվող տարածքը, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։  Այն եղբայրական գերեզմանատնից հեռու է 2կմ։

Երթը շարունակվում է։

Նրանք հայերենով, ռուսերենով եւ անգլերենով վանկարկում են. «Ապահովեք մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «Բացեք Լաչինի միջանցքը», «Արցախի հայկականությունն այլընտրանք չունի»:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. ««Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է», «Մենք չենք հանձնվում», «Կանգնեցրեք չարը», «Ապահովեք մեր կյանքի իրավունքը», «Վերադարձրեք ինձ իմ կրթության իրավունքը»: