Հայկ Կոնջորյանը հանրությանն անհայտ մարդ էր, է և մնալու է այդպիսին․ Նրանից ակնկալիք չի եղել, որ հիմա էլ ափսոսանք, թե ինչու այդքան ջահել-ջիվան «Նատաշա» դարձել
Իմքայլականները ԱԺ միջանցքներով անցնում են գլուխները՝կախ, հեռախոսների մեջ մտած, լրագրողներից փախչելով։ Նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում պատասխանել մեր հարցերին։ Հավանաբար 8-րդ գումարման ԱԺ -ի պատգամավորները տառապում են՝ Ալլոդոքսոֆոբիաով (վախ սեփական կարծիքն արտահայտելուց) ։
Այդպիսի պատգամավորներից մեկն էլ «Իմ քայլի» անդամ, ծնունդով չարենցավանցի, այսօր, սակայն, Չարենցավանի մասին գրեթե իսպառ մոռացած Հայկ Կոնջորյանն է՝ Էդմոն Մարուքյանի երբեմնի սանիկը։
Ում համար, Աստված և Նիկոլ Փաշինյանը գտնվում են մի հարթության վրա ։ Լավ կատակում եմ․ Փաշինյանի հանդեպ հավատքը ավելի մեծ է ։
Բայց արդյո՞ք բարոյապես ազնիվ է նրան մեղադրելը: Հայկը և իր նման շատ շատերը դաշտում գործում են իրենց առաջնորդների և ավելի բարձր լեվելի առաջնորդների կողմից թելադրված կողմնորոշիչներով:
Եկեք խոստովանենք, որ Հայկն իրավունք ունի իր քաղաքական ապագան առավել «բարեկեցիկ» դարձնելու մասին մտածելու և դրան համապատասխան գործելու: Ոմանք սա դավաճանություն են համարում, ավելին ժամանակին Էդմոն Մարուքյանը խիստ «պատահականորեն» մի նմանատիպ աֆորիզմ էր տեղադրել իր էջում:
Կոնջորյանի «բրուտոսացումը» ամբողջությամբ համադրելի է դաշտում տիրող խայտառակ բարոյալքվածության հետ, ավելին Կոնջորյանը այս առնետավազքի և համատարած «դավանափոխության» հավաքական կերպարն է և էս կերպարների հետ կողք կողքի ստիպված ենք ապրել ու գործել այնքան ժամանակ քանի դեռ ավելի որակյալ և պատասխանատու համակարգ չենք ձևավորել:
Ի դեպ Հայկը պատմաբան է․․․
Երևի պատմաբան լինելն էր պատճառ դարձել, որ Հայկ Կոնջորյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասեր․
«Մենք պարզապես հերթական գումարման խորհրդարան չենք, մենք այն խորհրդարանն ենք, որը դարեր շարունակ երազել է մեր քաղաքական վերնախավը»:
Ասեք, որ ՝ Հայկ Կոնջորյանը համեստ է գտնվել, իրենց բացառիկությունը դարերով է չափել: Կարող էր, չէ՞, ասել, որ հազարամյակներ շարունակ մեր քաղաքական վերնախավը նման խորհրդարան չի ունեցել: Էլի լավ ենք «պրծել»:
Գիտեիք, որ 2015 թվականից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է եղել։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը իր անդամակցությունը դադարեցնելու և Նիկոլ Փաշինյանի թիմին՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը միանալու մասին։ Այսինքն Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը, որը պատգամավոր դառնալուց առաջ «ռասկրուտկա» էր արվում Բ26-ին կից լրատվամիջոցներով և որը պատգամավոր դարձավ նշյալ կուսակցության շնորհիվ ՝ լքեց իր «կնքահորը» ։
Կոնջորյանը նաև հայտարարել էր, որ միշտ հոգով ու սրտով եղել է հեղափոխության կողմնակից, բայց ԼՀԿ-ի անդամությունն էր կաշկանդել իրեն ազատորեն միանալ քայլերթին ու «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երին: Ճիշտ է, նա բառացի այսպես չի ասել, բայց ասածների իմաստը դա էր: Հարկ է նկատել, որ Հայաստանի քաղաքական դաշտում Հայկ Կոնջորյանի այս «սկզբունքայնությունը» նոր երևույթ չէ: Նրա նմաններ մենք ունեցել ենք, ունենք ու ցավոք դեռ էլի ենք ունենալու: Հայկ Կոնջորյանը բավական երիտասարդ է, բայց արդեն հասցնում է դառնալ քաղաքական «Նատաշա», բնականաբար՝ հանուն պետության ու վեհ գաղափարների: Հանուն սկզբունքայության: Եվ արդյունքում «շահեց» ՝ ՔՊ խմբակցության «խաղաղավարի» պաշտոնը ։
Հայկ Կոնջորյանը հանրությանն անհայտ մարդ էր, է և մնալու է այդպիսին: Նրա նմանները պետբյուջեից սնվող այն ձրիակերներից են, որոնք տեսակետ ու կարծիք չունեն, բայց պետք են լինում այն իշխանություններին, որոնց պետք է լինում հավատարիմ ու հնազանդ կոճակ, որին սեղմելով կարող են ցանկացած որոշում ստանալ: Ի դեպ, Հայկինն այն դեպքը չէ, որ ասենք՝ ափսոս էր երիտասարդը: Նրանից ակնկալիք չի եղել, որ հիմա էլ ափսոսանք, թե ինչու այդքան ջահել-ջիվան «Նատաշա» դարձել։
P.s
Որ ժամանակ ունենամ մի օր կպատմեմ, ոնցա բանակից թռել։
Աշխեն Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից

