Արցախից Հայաստան է տեղափոխվել ՌԴ 28 քաղաքացի, այդ թվում՝ 8 երեխա (տեսանյութ)

Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների կողմից իրականացվել է ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանում: Այս մասին հայտնում է RMK թելեգրամյան ալիքը։

«Միջոցառման արդյունքներով դուրս է բերվել 28 մարդ, այդ թվում ՝ 8 երեխա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութը՝ ռուսական խաղաղապահ զորակազմի թելեգրամյան ալիքի։