Ավելի շատ չեզոք երկրներ են սկսել մերձենալ Ռուսաստանի հետ՝ հրաժարվելով դատապարտել նրան. CNBC

Ավելի ու ավելի շատ երկրներ, որոնք նախկինում չեզոք դիրք էին զբաղեցնում, սկսել են մերձենալ Ռուսաստանի հետ: Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Economist Intelligence Unit-ի զեկույցը:

«Ռուսաստանին ակտիվորեն դատապարտող երկրների թիվը 131-ից կրճատվել է 122-ի։ ԱՄՆ-ի և Եվրամիության գլխավորած դաշինքը, ներառյալ «արևմտամետ» երկրները, ներկայացնում է աշխարհի բնակչության մոտ 36%-ը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հետազոտության մեջ, Ռուսաստանի ազդեցության ոլորտն ընդլայնվում է, քանի որ նրա դիվանագիտական ջանքերը թափ են հավաքում, իսկ արևմտյան տերություններն ի վիճակի չեն «դիմակայել Կրեմլի նարատիվներին»:

Զեկույցում որպես օրինակ նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, ինչպես նաև Հարավային Աֆրիկան, Մալին և Բուրկինա Ֆասոն: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի օգտին թեքվող երկրների բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 33%-ը:

Նշվում է նաև չեզոք երկրների թվի աճ, որոնց շարքին են անցել նախկինում Արևմուտքի հետ սերտորեն կապված պետությունները՝ Թուրքիան, Կոլումբիան և Կատարը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանին ակտիվորեն դատապարտող երկրների թիվը նվազել է մինչև 122:

Economist Intelligence Unit-ի զեկույցի հեղինակները նման փոփոխությունները կապում են այն բանի հետ, որ Հավաքական հարավի երկրները Ռուսաստանին ուղղված Արևմուտքի մեղադրանքները կեղծավոր են համարում՝ նրան հիշեցնելով ռազմական միջամտությունները։ Ընդ որում, Ռուսաստանն ու Չինաստանը գնալով ավելի հաճախ են զարգացող երկրներին ներկայանում որպես ավելի հուսալի տնտեսական ու ռազմական գործընկերներ, որոնք չեն ազդել այդ պետությունների ներքաղաքական իրավիճակի վրա՝ միջամտության կամ պատժամիջոցների միջոցով։