Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերին Հայաստան է ժամանելու երկօրյա այցով։ Այս մասին տեղեկանում ենք փոխնախարարի թվիթերյան գրառումից։
«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց սկսվեց հարևանների հետ քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթությանն ուղղված դիվանագիտական համակարգի աշխատանքները։ Երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան՝ իմ հայ գործընկերոջ հրավերով»,–գրել է նա։

