Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։
«Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը, նրան ազատ են արձակել դատարանի դահլիճից»,- ասել է Ենոքյանը։

