Կար հույսի շող. Մյունխենում հիշել են Պուտինին տպավորելու փորձը
Անցած տարվա Մյունխենի անվտանգության համաժողովում Արևմուտքը անհաջող փորձ արեց տպավորելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր միասնությամբ, խոստովանել է ֆորումի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը:
«2022 թվականի փետրվարի 20-ին ավարտվեց Մյունխենի անվտանգության վերջին համաժողովը: Մենք մի քիչ հույս ունեինք, որ Վլադիմիր Պուտինը կտպավորվի միջազգային հանրության միասնությունից, որը ցուցադրվում էր այստեղ», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է դիվանագետի խոսքերը:
Հոյսգենը նշել է, որ նպատակին հասնել չհաջողվեց, և մի քանի օր անց սկսվեց ռուսական հատուկ գործողությունը։

