Քարոզարշավ ավերակների վրա
Էրդողանի այսօրվա ելույթը կառավարության նիստում, որն ընթանում էր Աղետների և Արտակարգ իրավիճակների կառավրման գլխավոր գրասենյակում, կարելի վստահորեն ասել , որ քարոզարշավ էր ավերկաների ֆոնին։
Էրդողանը նախ խոսեց, թե ինչ աշխատանքներ են կատարել՝ փորձելով այդ ամենը ներկայացնել հսկայածավալ , ուժերի գերլարումով աշխատանք։ Մանկրակրկիտ ներկայացրեց թե քանի ինքնաթիռ ու նավ, քանի տեխնիկա է աշխատել երկրաշարժի գոտում։ Սակայն այս անգամ թույլ չտվեց նախորդ ելույթի վրիպակը, որն ըդդիմությունը շատ արագ սկսեց շահարկել։ Հիշեցման կարգով ասեմ, որ նախորդ ելույթին ասել էր, որ իրենք պատրաստ չէին նման աղետի և առաջին օրերին թերացել են իրենց աշխատանքներում։
Կատարված աշխատանքների մասին թվերով խոսալուց հետո անցում կատարեց խոստումներին։ Մանրակրկիտ ներկայացրեց օգնությունները, զոհվածներին տրվող միանվագ փոխհատուցումներին, վիրավորներին տրվող ամեանամսյա գումարների չափը ներկայացրեց։
Էրդողանը խոստանում է, որ մարտի վերջից հիմք կդրվի 30 000 տան շինարարության։
Նաև փորձեց իր իշխանությանն ուղղված քննադատական սլաքները իրենց վրայից շեղել՝ ասելով, որ փլուզված շենքերի 90 տոկոսը մինչև 1990թ․-ը կառուցած շենքներն էին։ Այս հայտարարությունով կրկին պատասխանեց ընդդիմության քննադատությանը։ Ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանամերձ շրջանակաների ձեռքում է գտնվում կառուցապատումը և նրանք են պատասխանատու այսքան փլուզումների համար։ Էրդողանը կարծես թե նաև հակասեց ինքն իրեն այս հայտարարությաբ, քանի որ արդեն քան բազմաթիվ ձերբակալվածներ կառուցապատող ընկերությունների տնօրենների շրջանում ՝ ոչ բարեխիղճ կառուցապատման համար։
Թուրքիայի նախագահը նաև չմոռացավ հասկանցել իր հանրությանը, որ ինքը աշխարհի համար ընկալելի, ընդունելի և ազդեցիկ քաղաքական գործիչ։ Դրա համար ամենահիմնավոր փաստարկը բերում էր այն, որ Թուրքիային աննախադեպ քանակի պետություններ են օգնության ձեռք մեկնել, և ակնարկեց, որ դա իր անձի հետ է պայմանավորված։
Իսկ ահա ելույթի վերջում չխնայեց ընդդիմությանը։
Նա ընդդիմությանը համարեց վառված մոմ։
Ընդդիմությանը վերագրեց բոլոր այն բողոքները, որոնք կան սոցհարթակներում՝ սկսած գողությունների մասին լուրերից, վերջացրած ամբարտակների պատնեշների թուլացման մասին լուրերից։ Նա ընդդիմությանը խոստացավ իրավական պատասխանատվության կանչել սուտ խոսալու համար։
Արձանագրենք, որ Էրդողանը փորձում է փրկել իր գահավիժող ռեյտինգը և այսօրվա ելույթը դրա վառ ապացույցն էր։
Կարծում եմ, որ ընտրությունների հետաձգման հավանականությունը գնալով մեծանում է։
Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ, ռազմական փորձագետ

