Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան իրենց քաղաքացիներին հորդորում են լքել Բելառուսը

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել երկիրը՝ պայմանավորված Ուկրաինայում ռազմական գործողություններով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում խորհուրդ չի տրվում որևէ ուղևորություն դեպի Բելառուս: Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկում ենք առանց հապաղելու երկիրը լքել մեքենաների համար նախատեսված ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով»:

Բացի այդ՝ նախարարությունը նաև զգուշացնում է, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։

Նշենք, որ Կանադայի ԱԳՆ-ը ևս իր քաղաքացիներին նույն կոչն է  արել:

Բացի այդ՝ Գերմանիայի իշխանությունները ևս կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսի տարածքը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով