Ինչպիսին է իրավիճակը Թուրքիայում այսօր

Թուրքիան այսօր։

Երկրաշարժի գոտում շարունակվում են հետցնցումները, մինչև այս պահը տեղի է ունեցել ավելի քան 2000 հետցնցում, որոնք եղել են 4 մագնիտուդ ուժգնությունից բարձր։

Թուրքիայի ԶՈՒ-ն ևս ունի զոհեր, վիրավորներ և մինչև այս պահը ճակատգրերը անհայտ զինծառայողներ, զոհերի թվում կան նաև փրկարարական աշխատանք կատարողներ, որոնք զոհվել են հետցնցումների հետևանքով փլուզումներից։

Էրդողանը կրկին հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում կվերակառուցվի ամեն ինչ, մինչդեռ մասնագետները պնդում են, որ երկրաշարժի գոտում նոր ցնցումների ռիսկը չի նվազել, կանխատեսում են նոր , ավելի ուժեղ երկրաշարժ դեպի Երզնկա և Բինգյոլ։

Թուրքիայի բանակը շուրջ 28 000 անձնակազմով անցել է երկրաշարժի գոտում անվտանգության ապահովման գործին, քանի որ սկսվել են զինված հարձակումներ ինչպես տեղական ուժային կառույցների, այնպես էլ արտասահմանյան ուժային կառույցների վրա։

Երկրաշարժի գոտուց շարունակվում է նավերով և օդային միջանցքով բնակչության տարհանումը։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից