Իրանական կողմում լայնորեն արծարծվում է հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին հարցը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․  «Իրանական կողմում՝ ԶԼՄ-ների մակարդակում, փորձագիտական մակարդակում լայնորեն արծարծվում է նաև հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին հարցը, ուստի հսկայական պոտենցիալ կա, որն անպայմանորեն պետք է օգտագործվի: Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ չօգտագործելու դա, որովհետև, ըստ էության, Իրանի հետ հարաբերություններն ապահովում են ՀՀ-ի անվտանգության կարևորագույն մի քանի բաղադրիչ, հետևաբար նման շռայլությունն աններելի կարող է լինել»: