Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 665-ի

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20665-ի, ավելի քան 80 000 մարդ վիրավորվել է, ավելի քան 92 000 մարդ տարհանվել է, հայտնել է երկրի աղետների կանխարգելման և արձագանքման վարչության (AFAD) ներկայացուցիչը։

«Վերջին տվյալներով՝ 11 նահանգներում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 20 665 մարդ, փրկվել է 80 088-ը, աղետի գոտուց տարհանվել է 92 697 մարդ»,- ասվում է իշխանությունների զեկույցում: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սեյսմոլոգները փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի մոտ, որը գտնվում է Սիրիայի սահմանի մոտ։ Կեսօրից հետո կրկին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Առաջին երկրաշարժից հետո երկրում գրանցվել է առնվազն 285 հետցնցում։ Հետցնցումների մեծ մասը գրանցվել է Թուրքիայի կենտրոնական հատվածում։