Պաշտպանության նախարարի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով  ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Գեներալ- մայոր Վարդան Ավետիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականին։