Եթե ունենային ինձ «բռնելու» հիմքեր, վաղուց կանեին դա (տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«❗Ինձ հետ շաղկապված գործով Փաշինյան-Քյարամյան-քննչական խմբի ղեկավար շղթան աշխատում է «անխափան»:
❗Անբարոյականությունների, շանտաժի, սրիկայության այնպիսի շքերթ է, որ այդ մարդկանց սերունդներն էլ ավելի են ամաչելու իրենց հայրերի գործած արարքների պատճառով:
❗Ճնշում են գործադրում ինձ շրջապատողներից մինչ այն մարդկանց վրա, ում հետ ժամանակին աշխատել եմ:
❗Չունենալով ապացուցող որևէ փաստ, նմանատիպ քայլերով՝ բարոյական մեղքն ինձ վրա իբրև բարդելով, «հոգեբանական պատանդներ» վերցնելով, փորձում են ստեղծել պատրանք, որ Արմեն Աշոտյանը թող գա՝ ինքնախոստովանական ցուցմունք տա:
❗Եթե ունենային ինձ «բռնելու» հիմքեր, վաղուց կանեին դա:
❗Պատվաբեր չէ, երբ իբր քո անձնական վրեժը լուծելու համար գործի ես դնում այդ պահին ուսերիդ հայտնված պետական «պագոնների» լիազորությունները:
❗Այդ ապօրինի ճնշումները միայն ընգծում եմ պատվիրատուի և պատվեր կատարողների անբարո էությունը»։

